Վարդան Պետրոսյանին կալանավորել են
                                    aravot.am –ի փոխանցմամբ` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 22.44-ին ավարտվել է դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը: Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դուրս է եկել դատարանից եւ ասել, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Վարդան Պետրոսյանին ուղեկցելու համար դատարանի (Աբովյանի նստավայր) ետնամուտքին է մոտեցել նաեւ շտապօգնության ավտոմեքենան:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    