Բաժիններ՝

ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմական հետախուզությունը ժամանակավորապես զրկվել է ղեկավարությունից

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը ժամանակավորապես զբաղեցրած պաշտոններից հեռացրել է երկու ծովակալի, որոնց կասկածում են մասշտաբային կոռուպցիոն սխեմային մասնակից լինելու մեջ:

Հետաքննության տվյալներով՝ ռազմածովային ուժերի հետախուզական վարչության պետ, փոխծովակալ Թեդ Բրենչը և ռազմածովային ուժերի ռազմական գործողությունների հետախուզական ապահովման վարչության պետ, դերծովակալ Բրյուս Լավլեսը մինչև տվյալ պաշտոնները զբաղեցնելը մասնակցել են սինգապուրյան ընկերության մասնակցությամբ ապօրինի կոռուպցիոն սխեմայի:

Սինգապուրյան այդ ընկերությունն ԱՄՆ ռազմածովային ուժերի համար կատարել է ռազմանավերի սպասարկում: Պատվերների դիմաց ընկերությունը կասկածյալներին հատկացրել է զբոսաշրջային թանկարժեք ծառայություններ, մարմնավաճառներ և դրամական պարգևատրումներ: Ավելի վաղ սինգապուրյան ընկերության գործով արդեն իսկ կալանավորվել է երեք բարձրաստիճան զինվորական, որոնց նկատմամբ դեռ մեղադրանք չի ներկայացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս