Հայտնի են Եգիպտոսի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման ժամկետները
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին այսօր հայտարարել է, որ երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա փետրվար-մարտին, իսկ նախագահական ընտրությունները՝ հաջորդ տարվա ամռան սկզբին:
Դրա հետ մեկտեղ Ֆահմին ոչինչ չի հայտնել երկրի նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի մասին, որն ավելի վաղ պլանավորված էր անցկացնել մինչև 2013 թվականի ավարտը:
2013 թվականի հուլիսին Եգիպտոսում իշխանության եկած նոր ղեկավարությունը խոստացել էր խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնել կես տարվա ընթացքում, սակայն դրան խանգարեց երկրում իրավիճակի կտրուկ սրվելը: