Բաժիններ՝

Դավիթ Հարությունյան. Գիշերները ձեր բարձին կարող եք պատմել ինչ ուզում եք, բայց ոչ հրապարակայնացնել

Զրպարտության և վիրավորանքի համար լրատվամիջոցին պետք է պատժել ոչ թե նվազագույն աշխատավարձի հազարապարտիկ, այլ ավելի մեղմ պատժաչափերով: Այսօր այս մասին ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում, ըստ «Ա1+»-ի՝ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը:

Նա առաջարկում է ողջամիտ ֆինանսական հատուցման չափ, քանի որ այդ հսկայական տուգանքները երբեմն ստիպում են լրատվամիջոցին փակվել, սնանկանալ:

ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի կարծիքով էլ, օրինակ, պատգամավորից ներողություն խնդրելը պետք է այս դեպքում համարել հիմք. «Հակառակ դեպքում, եթե անձը չի ցանկանում ներողություն խնդրել, ապա միայն այդ դեպքում պետք է սկսել դատական գործընթաց, թեեւ ներողությունը խնդրելը կարող է հիմք հանդիսանալ վարույթը կարճելու: Գիշերները ձեր բարձին կարող եք պատմել ինչ ուզում եք, բայց ոչ հրապարակայնացնել: Օրինակ՝ դուք կարծիք ունեք, որ մեկի գլուխը պետք է ջարդել, բայց, իհարկե, չեք ջարդում, քանի որ միգուցե ձեզ կհամոզեն, որ իրեն դեռ պետք է բուժել կամ ինչ-որ բանով օգնել»:

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ պատիժը պետք է լինի ցավոտ ու շոշափելի: Ըստ նրա՝ դա իրավագիտության մեջ առկա հասկացողություն է. «Նման պատիժը պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն, սակայն չոչնչացնի լրատվամիջոցին: Նշենք, որ կա մարդ էլ, որ թեթեւ խոսքից կարող է խորը վիրավորել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս