Հայաստանի հարցում ամբողջովին համագործակցում ենք Ադրբեջանի հետ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Լևենթ Գյումրուքչուն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԶՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ կապված՝ Ադրբեջանին համոզելու դեպքում իրենք կարող են մատուցել անակնկալ.

«Այդ հարցում մենք ամբողջովին համագործակցում ենք Ադրբեջանի հետ՝ նրա հետ կոորդինացնելով մեր քայլերը: Տվյալ թեմայի շուրջ ամեն տիպի զարգացման համար մենք համապարփակ քննարկում ենք անցկացնում նրանց հետ: Մեր աշխատանքները շարունակվելու են նույն մոտեցմամբ ու համագործակցությամբ:

Լուրերը սխալ չեն, Թուքիան ադրբեջանական տարածքների օկուպացման ավարտի հետ մեկտեղ արժևորելու է տարածաշրջանային համագործակցությանը զարգացմանն ուղղված քայլերը: Հայաստանի հետ շփում չկա»:

Տեսանյութեր

Լրահոս