Ծեծի ենթարկված զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ

«Ժողովուրդը» գրում է. Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանին նոյեմբերի 5-ին Մուրացանի հոսպիտալից տեղափոխվել են Կանազի հոսպիտալ։ «Ժողովուրդի» հետ զրույցում այս մասին ասել է զինվորի հայրը՝ Սամվել Մարկոսյանը։ Թերթին հաջողվել է կապ հաստատել Դավիթի հետ։ Վերջինս ասել է, որ ինքն ու Արոն այս պահին գտնվում են Կանազի հոսպիտալում, իսկ Արշակն ու Ռազմիկը՝ ռազմական ոստիկանության մեկուսարանում։ «Արոն այստեղ անկողնային պաոկած է։ Մեզ ասել են, որ Արշակի ու Ռազմիկի վիճակը շատ վատ է, իրենք ուզում են դուրս գալ մեկուսարանից, բայց թույլ չեն տալիս, որ վերադառնան հոսպիտալ։ Քրեական գործ են հարուցել միայն Արշակի ու Ռազմիկի դեմ»,–պատմել է Դավիթը՝ նշելով որ ինքը երեկ մեծ աղմուկ է բարձրացրել։ Դավիթի պատմելով՝ նա իր հեռախոսը տվել Էր հիվանդանոցի քույրերից մեկին, սակայն երբ պահանջել Է, քույրը նրան ասել է, թե գողացել են. «Կատաղեցի, ո՞նց թե գողացել են, գոռգռացի, մի խոսքով, ինձ հանգստացրին ու ասացին, թե շուտով դու ազատ կարձակվես։ Ես էլ չեմ դիմանում, տուն եմ ուզում գնալ»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930