Պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը կարող է սահմանափակել իր միջուկային գործունեությունը. Արաղչի

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործանախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կարող է դիտարկել միջուկային ոլորտում իր գործունեությունից մասնակից հրաժարվելու հնարավորությունը, եթե չեղյալ հայտարարվեն իր դեմ սահմանված պատժամիջոցները և «Վեցյակը» համաձայնություն տա բանակցությունների շրջանակներում գործել այդ սկզբունքին համապատասխան.

«Այսօր (նոյեմբերի 7-ին) «Վեցյակը» հստակ հայտնեց, որ ընդունում է Իրանի առաջարկած գործողությունների սխեման (Իրանի միջուկային գործունեության սահմանափակումը Արևմուտքի պատժամիջոցների վերացման դիմաց)»:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ Իրանը հուսով է նոյեմբերի 7-8-ին «Վեցյակի» հետ բանակցություններում հասնել Իրանի միջուկային ծրագրի կարգավորմանն առնչվող փաստաթղթի մշակմանը:

Զարիֆի կարծիքով՝ գոյություն ունի այդպիսի հնարավորություն, որ կողմերը նոյեմբերի 8-ին առնվազն սկսեն համաձայնագրի նախագծի մշակումը: Զարիֆը հավելել է, որ փաստաթղթում պետք է խոսք գնա երեք փուլի մասին, որոնք պետք է ավարտվեն մեկ տարվա ընթացքում, ինչպես որ ավելի վաղ առաջարկել է Իրանը:

Տեսանյութեր

Լրահոս