«Շանթի օրինակը հեչ է, ես ավելին եմ անելու» (տեսանյութ)
«Առաջին լրատվականի» փոխանցմամբ՝ Լալայանց 30-ի նախկին բնակչուհի Մարիամ Գիշյանն այսօր դարձյալ կառավարության շենքի մոտ էր: Նա պնդում է, որ նախագահը թալանել է, զավթել իր տունը. «Իմ աչքի առաջ իմ երեխաների տունը քանդեցին, թողեցին փլատակների տակ: Մի՞թե սա գենոցիդ չէ, թուրքի անունն են տալիս, որ գենոցիդ արեց, իսկ իրենց գենոցիդն ո՞վ է ճանաչելու»,- ասել է նա:
«Ինչո՞ւ երկիրը թողնեմ Քոչարյանին, Սերժին կամ Տարոն Մարգարյանին: Եթե Ստամբուլից թուրքական իշխանությունը ինձ չօգներ, հիմա երեխաներս մահացել էին: Շանթի օրինակը հեչ է, ես ավելիին եմ գնալու, ես կոնկրետ գործողություններ եմ անելու: Հյուսիսային պողոտայի վրա գենոցիդ արեցին, իչշխանությանը կարելի է, ինձ չի՞ կարելի»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: