Բաժիններ՝

Եթե սուպերմարկետը 3 րոպե ՀԴՄ չի խփել, արդեն մեզ համար պարզ է իրավիճակը. ՊԵԿ փոխնախագահ (տեսանյութ)

Այն տնտեսվարողներին, ովքեր նոյեմբերի 1-ից պետք է ներդնեին նոր ՀԴՄ սարքավորումներ և դրանք ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ից ձեռք էին բերել նախկին թանկ գնով, այժմ վերադարձվում են ավել վճարված գումարները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Թե ինչու կառավարությունը այդքան ուշ որոշեց փոփոխել սարքերի գինը, Միրումյանը պատճառաբանեց, թե կառավարության որոշումներն ընդունվելուց առաջ որոշակի ընթացակարգեր են անցնում: Նա ներկայացրեց նոր ՀԴՄ սարքերի առավելությունները՝ պնդելով, թե դրանց գինը արդարացված է:
«Եթե սուպերմարկետը 3 րոպե ՀԴՄ չի խփել, արդեն մեզ համար պարզ է իրավիճակը: կա ռիսկերի կառավարման գործոնը, տեսուչն ինքն է հսկիչ գնում կատարում»,- նկատեց Վ.Միրումյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս