Պուտինը կարող է նոյեմբերի վերջին հանդիպել Հռոմի պապի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վատիկանի իշխանությունները հուսով են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին: Այս մասին նշված է Վատիկանի տարածած հայտարարությունում:
Այդ հանդիպումը կարող է դառնալ ռուս առաջնորդի առաջին առաջին հանդիպումը Ֆրանցիսկոսի հետ, ով այս տարվա մարտին է ընտրվել Հռոմի պապ: Նշվում է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերություններում լարվածություն է տիրում 1991 թվականից:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Պուտինը կարող է նոյեմբերի վերջին հանդիպել Ֆրանցիսկոսի հետ: Նա ընդգծել է, որ Պուտինը պլանավորել է Իտալիա այցելել նոյեմբերի 25-26-ին: