Բաժիններ՝

Մոխրենեսում ոչ ճանապարհներն են լավ, ոչ էլ հեռախոսակապ կա

ԼՂՀ վարչապետի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ հանրապետության մի քանի համայնքների ղեկավարներ բարձրացրել են գյուղերում առկա խնդիրների մասին հարցեր։

Դրանցից երկուսի հեղինակը Հադրութի շրջանի Մոխրենես համայնքի ղեկավարն էր, ով իր մտահոգությունն է հայտնել Տող-Մոխրենես ճանապարհահատվածի անբարեկարգ վիճակի առնչությամբ։ Ի պատասխան վարչապետը նշել է, որ քաղաքաշինության նախարարությունը ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացնում է վարչակազմի ղեկավարության կողմից ներկայացված առաջնահերթությունների հիման վրա եւ խորհուրդ տվել հարցով դիմել շրջվարչակազմի ղեկավարին։

Երկրորդ հարցը վերաբերում էր հեռախոսակապին. համայնքի ղեկավարի փաստմամբ՝ գյուղի տարածքի 90 տոկոսում հեռախոսակապ չկա, իսկ ֆիքսված հեռախոսները, որոնք ավելի վաղ ձեռք էին բերել գյուղացիները, նույնպես չեն աշխատում եւ «մի կողմ գցած են»։ Պատասխանելով հարցին վարչապետը նշել է, որ հարցի լուծման հանձնարարական կտա համապատասխան գերատեսչությանը։

  karabakh-open.info  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս