ԴԱՀԿ-ն դադարեցրել է Կոմիտաս 5-ի շինարարությունը

«ՀԺ»-ն գրում է. Երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները զգուշացրել են Կոմիտաս 5 հասցեում շինարարություն նախաձեռնած «Լիբեր» ՍՊԸ-ին՝ անհապաղ դադարեցնել շինաշխատանքները։ Ինչպես արդեն հայտնել է թերթը, հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչական դատարանը «Լիբեր» ՍՊԸ կողմից բազմահսո֊կ շենքի կառուցումը կասեցնելու որոշում Է կայացրել, սակայն ընկերությունը, որը, ըստ մամուլի, դաշնակցական «արմատներ» ունի, շարունակում էր շինարարությունը։ ԴԱՀԿ այցելությունից հետո շինարարությունը դադարեցվել է։ Կոմիտաս 5-ի բնակիչները «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են, որ կասեցումը ժամանակավոր է՝ մինչև խնդիրն ամբողջությամբ քննարկվի հաջորդ ատյանում դատական պրոցեսի ընթացքում, որը պետք է մեկնարկի նոյեմբեր ամսվա վերջին։ Բնակիչները համոզված են, որ այդ դեպքում նույնպես՝ վերջնական որոշումն իրենց արդար պահանջի կողմն է լինելու։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս