Բաժիններ՝

Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվել է «Չէին սպասում» հաղորդման Սուրենը. մինչ վթարը հաղորդումը հյուրընկալվել էր դերասանին

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով հարցաքննվել է նաեւ Հայկական 2-րդ հեռուստալիքով եթեր հեռարձակվող «Չէին սպասում» հաղորդման  հեղինակ եւ վարող Սուրեն Շահվերդյանը:

Նա կանչվել է հարցաքննության, քանի որ մինչեւ վթարը եղել է Վարդան Պետրոսյանի հետ: Սուրեն Շահվերդյանը հաստատել է NEWS.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ արդեն հարցաքննվել է: «Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանն ենք եղել, նկարահանել ենք մեր հաղորդումը՝ «Չէին սպասումը»: Մենք իրենից շուտ ենք դուրս եկել, ժամը 18.00-ին, ինքը՝ ավելի ուշ»,- պատմել է Սուրեն Շահվերդյանը:

Նա նշել է, որ ալկոհոլ չեն օգտագործել եւ շեշտեց, որ դերասանը կատեգորիկ ալկոհոլ չի օգտագործում իր ներկայացումներից առաջ, իսկ դրա հաջորդ օրը նրա «Ամեն երկուշաբթի» ներկայացումն էր:

Սուրեն Շահվերդյանն ասել է, որ այժմ կոռեկտ չէ այդ հաղորդումը եթեր տալը՝ հաշվի առնելով տուժող մյուս կողմի վիճակը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս