Վրաստանը կարող է հույսեր ունենալ, որ 2014 թվականին ԵՄ-ի հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը կարող է հույսեր ունենալ, որ նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում կնախաստորագրվի և 2014 թվականին կստորագրվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր:
Այսպիսի կանխատեսում է արել ԵՄ-ի Խորհրդում նախագահող Լիտվայի խորհրդարանի նախագահ Լորետա Գրաուժինենեն, ով հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Նա ողջունել է եվրաինտեգրման հարցերի մեծ մասի շուրջ կոնսենսուսի հասնելու Վրաստանի քաղաքական բոլոր կուսակցությունների ջանքերը:
Ուսուպաշվիլին իր հերթին հայտարարել է, որ իրենք հատուկ ուշադրություն են հատկացնում ոչ միայն ներքին քաղաքականությանը, այլև՝ եվրաինտեգրման խնդրին: