Մանվել Բադեյան. … Հեղափոխության կոչեր անողին պիտի տանեն բանտ

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների վերաբերյալ 7or.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն ասել է.

«Մի կադր եմ տեսել, թե ոնց էին ինչ–որ ախմախներ՝ փետերը վերցրած, մարդ ծեծում։ Էդ ով ա՞ էդ Շանթ Հարությունյանը վաբշե։ Չգիտեմ իրան, ոչ էլ ուզում եմ նման ախմախի մասին բան իմանամ։ Եթե փեդերը վերցնում են, չեմ իմանում` ինչեր են պայթացնում ու հեղափոխության կոչեր են անում, կարելի՞ է այդ մարդկանց գնահատել որպես նորմալ մարդ»։ Հարցին, թե՝ «Չե՞ք կարծում, որ հենց ՀՀԿ–ն է իր վարած քաղաքականությամբ մարդկանց հասցրել նման ծայրահեղ քայլի», Մ. Բադեյանը պատասխանել է. «Դե դու էլ մի հատ դանակ վերցրու, գնա, սկսի մարդկանց խփել ՀՀԿ–ի գործունեության պատճառով։ Խուլիգանը մնում է խուլիգան, ի՞նչ կապ ունի։ Գժին պիտի տանեն գժանոց, խուլիգանին պիտի տանեն քաղմաս, հեղափոխության կոչեր անողին պիտի տանեն բանտ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս