«Շտապբուժօգնությունը» Վարդան Պետրոսյանի համար կանչ չի ստացել

Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Վարդան պետրոսյանի առողջական վիճակը վատացել է և նրա համար շտապօգնություն են հրավիրել: 168.am-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ «Շտապբուժօգնությունը» նման կանչ չի ստացել: Միաժամանակ նա նշեց, որ հնարավոր է՝ Վարդան Պետրոսյանի համար դեպքի վայր է ժամանել որևէ հիվանդանոցի շտապօգնության մեքենա: Ի դեպ, վերջին տեղեկությունների համաձայն՝ Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Տեսանյութեր

Լրահոս