Իշխան Զաքարյանը կվերանշանակվի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում
Նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերանշանակել Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանին: Այս մասին գրում է Newsbook.am-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Հիշեցնենք, որ Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այսօր, և դեռևս երեկ քաղաքական շրջանակներում տեսակետ էր շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը որոշել է նրան այլևս չվստահել այդ պաշտոնը:
ԱԺ-ում Newsbook.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն այսօր որոշում է կայացրել, ինչից հետո Իշխան Զաքարյանն իր թիմին հայտնել է, որ մոտ օրերս պետք է հանդիպի ԱԺ խմբակցությունների հետ և նրանց դատին հանձնի ՎՊ նոր ծրագիրը: