Որքա՞ ն կարող է արժենալ աշխարհի ամենաթանկարժեք քյաբաբը
                                    Բրիտանացի խոհարար Էնդի Բեյթսը պատրաստել է աշխարհի ամենաթանկարժեք քյաբաբը, որի արժեքը 1 225 դոլար է, տեղեկացնում է Luxlux.net-ը:
Բեյթսի պատրաստած քյաբաբը բոլորն անվանում են «ոսկե քյաբաբ» ոչ միայն ուտելի ոսկու առկայության, այլեւ բացառիկ բաղադրիչների պատճառով:
Բացառիկ ուտեստի համար պահանջվում է լավաշ` պատրաստված ամենաթանկարժեք համեմունքով` շաֆրանով, որի շնորհիվ այն վառ դեղին գույն եւ յուրահատուկ համ է ունենում: Քյաբաբի համար օգտագործվում է փոքր գառան միս:
Ի դեպ, ուտելի ոսկին հատուկ պատրաստված 23 կարատանոց նուրբ թաղանթ է, որը, ըստ մասնագետների, անվտանգ է առողջության համար եւ ունի հիպոալերգիկ հատկություն: Ամենաշատն այն օգտագործվում է Հնդկաստանում. այնտեղ ընդունված է դրանով զարդարել հրուշակեղենը մեծ տոների ժամանակ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    