ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը ժամանել է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը ժամանել է Բաքու: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ռուս համանախագահներ Ջեյմս Ուորլիքը և Իգոր Պոպովն Ադրբեջան նույնպես կժամանեն հանգստյան օրերին:

Միջնորդները նոյեմբերի 4-ին կհանդիպեն Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Այդ հանդիպումներում նրանք քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը, ինչից հետո կմեկնեն Երևան: Համանախագահների տարածաշրջանային այցի նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է:

Տեսանյութեր

Լրահոս