ՀՀ զինանշանով թանկարժեք կոմպլեկտներ` 3.1 միլիոն դրամով. ՊՆ-ի գնումներից
«Ժողովուրդը» գրում է. ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից բավական լուրջ միջոցներ է տրամադրել հուշանվեր խմիչքի «կոմպլեկտներ» գնելու համար։ «Ժողովուրդի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունն այդ նպատակով ծախսել է 3 մլն ն 116 հազար դրամ՝ մոտ 7 հագար 600 ԱՄՆ դոլար։ Նշենք, որ հուշանվերները եղել են իտալական Chinelli ֆիրմայի։ «Կոմպլեկտը» բաղկացած է եղել ՀՀ զինանշանով 1-լիտրանոց շշից ու ՀՀ զինանշանով 6 բաժակներից։ Ընդ որում, այդ «կոմպլեկտների» մի մասի վրա ՀՀ զինանշանը եղել Է ոսկեզօծ, մյուս մասի վրա՝արծաթազօծ։ Ոսկեզօծ զինանշանով «կոմպլեկտներից» յուրաքանչյուրի արժեքը եղել է 63 հազար, իսկ արծաթյա «կոմպլեկտինը»՝61 հազար 300 դրամ։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում