Յուրի Վարդանյանի որդին փաստաբան է վարձել
Հոկտեմբերի 15-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին’ ապօրինի թմրանյութ տեղափոխելու համար կալանավորված Դավիթ Վարդանյանը, հայտարարել էր, թե ֆինանսական միջոցներ չունի փաստաբանի վճարովի ծառայությունից օգտվելու համար և այդ պատճառով էլ նրա պաշտպանությունը ստանձնել էր Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Ռաֆիկ Սաֆարյանը:
Սակայն երեկ հայտնի դարձավ, որ նախարարի որդին հրաժարվել է պաշտպանից:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը yerkir.am-ին հայտնել է, որ Դավիթ Վարդանյանի գործով նոր’ վճարովի պաշտպան է ներգրավվել, ինչի արդյունքում էլ հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը մեխանիկորեն դադարեցրել է մեղադրյալի պաշտպանությունը:
Դավիթ Վարդանյանի նոր` վճարովի փաստաբանի անունը դեռևս հայտնի չէ:
Հետաքրքրական է, ի՞նչպես ստացվեց, որ մեկ շաբաթվա ընթացքում նախարարի որդու ֆինանսկան դրությունն այդչափ բարելավվեց: