«Գոմեշի մսի բացահայտումը սովորական, դասական խարդախություն է»

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին Ազգային ժողովում հարց ուղղեց  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա անդրադարձավ վերջերս մեծ ամուկ բարձրացրած խնդրին՝ զորամասերում տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու փաստին: Լ. Սարգսյանը հետարքրքվեց, թե ինչո՞ւ են մեղավորներից մեկին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին ուշ հարցաքննել. «Ի՞նչով էր պայմանավորում Ձեր, այսպես ասած՝ մեղմ վերաբերմունքը Փայտյանի նկատմամբ»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը: Ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց, թե գոմեշի մսի միջադեպը սովորական, դասական «խարդախություն է» և պետք է հասկանալ, որ ոչ թե գոմեշի մսի մատակարարումն է մեծ իրադարձություն, այլ ընդամենը, որ տավարի մսի փոխարեն մատակարարվել է գոմեշի միս:

«Խնդիրը ոչ թե գոմեշի մսի մատակարարման մեջ է, այլ տավարի մսի արժեքի դիմաց մատակարարվել է ավելի ցածր արժեքով գոմեշի միս»,- պարզաբանեց գործող զինդատախազը: Գ. Կոստանյանը նշեց, որ գործը բավական բարդ է ապացուցողական տեսակետից: Ըստ նրա՝ Ա. Փայտյանը ուշ է հարցաքննվել, քանի որ միայն հուլիս-օգոստոս ամիսներին են ձեռքբերվել բավարար ապացույցներ: Նույնը, նրա հավաստմամբ` վերաբերում է նաև Օհանջանյանին:

Տեսանյութեր

Լրահոս