Մի կողմում երգում են, մյուսում՝ բղավում
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամներն այսօր հերթական բողոքի ակցիան են նախաձեռնել՝ ընդդեմ Փակ շուկայում կատարվող շինարարության:Այս մաին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ակցիայի մասնակիցներին շուկայի դիմաց դարձյալ ավանդաբար դիմավորել են շուկայի տարածքում կառուցվող առևտրի կենտրոնի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: Իսկ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները հավաքվել են շուկայի դիմացի մայթին: Նրանք, ի դեպ, շուկայի մոտ հավաքված կանանց «հեռացեք» վանկարկումներին պատասխանել են երգչախմբի համերգով:
Նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը երգչախմբի մասնակցությունը բողոքի ակցիային պատահական չի համարում:
«Երգչախումբն ապացուցում է, որ մենք մեր մշակույթի կրողն ենք, և եկել ենք այստեղ մեր մշակույթը պաշտպանելու»,- նշել է ակտիվիստը: