Բաժիններ՝

Հետազոտություն. Ամերիկացիների 15%-ը ինտերնետից չի օգտվում

Ամերիկացի մեծահասակների 15% -ն ասել է, որ չի օգտվել ինտերնետից կամ էլ. փոստից: Այս մասին հայտնում է NBC News-ը` հրապարակելով Pew Internet & American Life Projectի նոր ուսումնասիրություն արդյունքները:

ԱՄՆ բնակչության ավելի քան մեկ երրորդը (34%) ասել է, որ ինտերնետը իրենց համար որևէ արժեք չունի:  Հարցվողների 32% -ի խոսքով` ինտերնետից օգտվելը հեշտ չէ:

Ամերիկացիների 19%- ը դժգոհել է ինտերնետային կապի ծառայությունների և համակարգիչների բարձր գներից, 7%-ը նշել է, որ ինտերնետը ֆիզիկապես իրենց համար հասանելի չէ, ևս 7%-ը այլ պատճառներ է նշել:

Հարցմանը մասնակցել են ԱՄՆ-ում բնակվող 18 տարեկանից բարձր 2.5 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս