Արտակ Զաքարյան. Ցանկալի կլինի, որպեսզի ՀՀ-ն իր տեղն ու դերն ունենա ՄՄ-ի շրջանակներում
Արտակ Զաքարյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ուղարկված նամակին ի պատասխան գրում է.
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող և ապագայի համար հնարավոր տարբեր հիմնախնդիրների լուծման կենսական անհրաժեշտությունը՝ այո, ես կարծում եմ, որ ցանկալի կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր տեղն ու դերն ունենա Մաքսային Միության շրջանակներում:
Միաժամանակ, խիստ կարևոր եմ համարում Եվրոպական Միության հետ ասոցացման գործընթացները և գտնում եմ, որ մենք ակտիվ մասնակցություն և երկարատև գորակցություն պետք է ունենանք Եվրոպական Միության և անդամ երկրների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:
Այս մոտեցումներն, իմ կարծիքով, արդարացված են և բխում են մեր պետության շահերից»: