Պուտինը ներկա կգտնվի Ռուսաստանի հայերի միության տասնամյակին
«Հրապարակը» գրում է. Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի «Կրեմլյովսկի» դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը։ Ըստ Պուտինի՝ 2,5 միլիոնանոց համայնքի տասնամյակը։ «Հրապարակի» մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիսությանը կմասնակցի նաև ինքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Ըստ նույն աղբյուրների, դրանով է պատճառաբանել Վլադիմիրովիչը իր բացակայությունը հայկական եկեղեցու բացման արարողությանը։ «Հետո Էլ՝ Ռուսաստանը բազմազգ, բազմակրոն երկիր է, և եթե ՌԴ նախագահը փորձի մասնակցել էթնիկ մի խմբի հոգևոր կառույցի բացման արարողությանը, ապա ստիպված կլինի մասնակցել բոլոր մզկիթների, տաճարների բացմանը»,- բացատրում են մոսկվաբնակ հայերը։ Արարողությանը մասնակցելու համար Մոսկվա կմեկնի նաև հայաստանյան բավականին ներկայացուցչական պատվիրակություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։