Բաժիններ՝

Դասասենյակում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկակարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Եղեգնաձոր քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները դպրոցի դասասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս