Մասիս Մայիլյան. «ՄՄ-ին անդամակցելն անմիջապես չի անդրադառնա հակամարտության կարգավորմանը»

«Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության միացումը առեւտրատնտեսական կազմավորում հանդիսացող Մաքսային միությանը անմիջապես կանդրադառնա Արցախյան կարգավորման վրա»,- karabakh-open.info-ի փոխանցմամբ` ասել է ԼՂՀ  արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ պատասխանելով Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին հարցին:

«Վտանգն ի հայտ է գալու այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կազմեն նախկին ԽՍՀՄ պես մի նոր քաղաքական միության մաս, երբ ինքնիշխանության մի չափաբաժինը կփոխանցվի նոր կենտրոնին կամ վերպետական մարմնին: Այն ժամանակ կարգավորման վրա մեզ ազդելու հնարավորությունները կսահամանափակվեն եւ մեզ հնարավոր կլինի պարտադրել որեւէ լուծում: Իրադարձությունների այսպիսի զարգացումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հակամարտության բորբոքմանը եւ նոր պատերազմին: Մենք այսպիսի փորձն ունենք»,- հավելել է Մ.Մայիլյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս