Թբիլիսի ռեստորաններից մեկում հայերի են ծեծի ենթարկել
Թբիլիսիի Օրթաչալայ թաղամասւմ գտնվող «Կրծանիսի» ռեստորանում էթնիկ հողի վրա բախում է տեղի ունեցել: «Экспрессньюс»-ի փոխանցմամբ` վեճն սկսվել է այն բանից հետո, երբ ռեստորանի հյուրերից մեկը բարձրաձայն հայտարարել է, թե «այս քաղաքում հայերը մեր գլխին են նստել», ինչը հարուցել է այնտեղ գտնված հայերի զայրույթը: Արդյունքում վեճը վերաճել է ծեծկռտուքի:
Վկաները պատմել են, որ մոտ 10 հայերին ծեծի են ենթարկել ռեստորանում գտնվող բոլոր մյուս հյուրերը, ինչպես նաեւ հաստատության անվտանգության աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության եւ ոստիկանության աշխատակիցները:
Սակայն Վրաստանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը եղել է ոչ թե ազգային հողի վրա, այլ աղջկա պատճառով: