Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանը` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու մասին

ՀՀ անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ այսօր Եռաբլուր պանթեոն էր այցելել նաեւ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:  ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ երեկ կալանավորել են ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, նա պատասխանել է. «Չգիտեմ` ինչի համար են ձերբակալել, անկախ դրանից, որ ձերբակալել են, պետք է հիմքեր ունենան, առանց հիմքերի ոչ մեկը բարոյական իրավունք չունի որևէ մի ազատամարտիկի ձերբակալելու: Իրոք, դժգոհություն կա, բաներ կան, բայց սա այդ ձևով չեն անում, այլ խելացի: Սա մեր երկիրն է, եթե ամեն ինչին չենք դիմանում, էլ ուրիշներից խի՞ ենք պահանջում: Այսօր և լավ, և վատ խնդիրներ ունենք, պետք է դիմանանք, ազատամարտիկները պետք է այսօր ամեն ինչին դիմանան՝ ցավին էլ, վշտին էլ, դարդին էլ…»:

Գեներալ Մանվել Գրիգորյանի խոսքով` այսօր հնարավորությունները չեն ներում, որպեսզի լիովին բավարարվեն ազատամարտիկներին հուզող խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս