Բաժիններ՝

Մեղրու բնակչությանն անհանգստացնող խորհրդավոր կերպարը դեռևս բացահայտված չէ

meghrinews-ի փոխանցմամբ՝ երկու շաբաթից ավելի Մեղրու բնակչությանն անհանգստացնող խորհրդավորը կերպարը դեռևս բացահայտված չէ:

Բնակիչների հավաստմամբ շարունակվում են գիշերային տարօրինակ երևույթները, հատկապես քաղաքի առանձնատների բակերում:

Տանիքների ու պատուհանների անժամանակ թակոցներին ավելացել է ժամանակ առ ժամանակ երևացող լույսի սպեկտրը: Պարզ չէ բնակիչների անսպառ երևակայության հետևանքով ստեղծված, թե իրականում գոյություն ունեցող մոլագար կերպարը էլ ի՞նչ արկածներ է պատրաստել:

Գուցե Մեղրու բնակիչներին հանգստացնի այն «փաստը», որ գիշերային անկոչ հյուրը հիմա էլ կարծես թե Ագարակում է զբոսնում:

Կայքը խոստանում  է  որևէ հավաստի տվյալ ունենալու դեպքում կիսվել իր  լսարանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս