Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը՝ ԵԿՄ նախագա՞հ

«Ժամանակի» տեղեկություններով` իշխանությունները մտադիր են Երկրապահ կամավորական  միությունը հանձնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այսինքն՝ նրան նշանակել ԵԿՄ նախագահ։ Ըստ թերթի  տեղեկությունների՝ ամռանը Գերմանիայում վիրահատված, բայց Հայաստան վերադառնալուց հետո կրկին հիվվանդանոց տեղափոխված ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը օրերս հանդիպել է ԵԿՄ պատասխանատուների հետ և տեղեկացրել, որ առողջական խնդիրների  պատճառով միգուցե հրաժարվի նախագահությունից։ Թերթի  տեղեկություններով՝ այժմ իշխանությունները որոշել են ավելի քան 25 հազար անդամ ունեցող կառույցն ամբողջությամբ իրենց ազդեցության  տակ պահելու համար նախագահ նշանակել Ս. Օհանյանին։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս