Վթարից հետո «Լեքսուսը», բարձրանալով մայթ, վրաերթի է ենթարկել մի կնոջ

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 14-ին, ժամը 08:10-ին Ծովակալ Իսակովի պողոտայում իրար էին բախվել «Լեքսուս» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները: Lexus-ի վարորդը եղել էր ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին` Նորայր Վարդանյանը:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ տուժածներից մեկը եղել է մայթեզրում կանգնած մի կին: Ըստ ՀՀ ոստիկանության` «վթարից հետո «Լեքսուսը», բարձրանալով մայթ, վրաերթի է ենթարկել մի կնոջ:  Պատահարի հետևանքով՝ վրաերթի ենթարկված կինը և «ԳԱԶ-32213»-ի 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»:

Տեսանյութեր

Լրահոս