Բաժիններ՝

Հույն հոգևորականները մեղադրվում են 5 մլրդ եվրոյի «ատկատների» մեջ

Հունաստանում ֆինանսական խարդախությունների մեջ ներգրավված են նաեւ հոգեւորականներ: Երկրի ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ հոգեւորականները ստացել են մոտ 5 մլրդ եվրոյի ապօրինի սուբսիդիա, կիրակի տեղեկացրել է «Էթնոս»  պարբերականը:

Տասնյակ հոգեւորականներ, ներկայացնելով կեղծ փաստաղթղեր,  մասնակցել են սուբսիդիայի ապօրինի ստացման գործընթացին:

Ամենատարածված եղանակը եղել է վանքերի կողմից տեղական կապալառուների վարձակալումը ռեստավրացիաների համար: Կեղծ հաշիվներում աշխատանքների  գինը մի քանի անգամ ավելի է ներկայացվել, իսկ իրական արժեքի եւ հաշվի գումարի տարբերությունը գրպանվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս