Բաժիններ՝

Թուրք նախարարն ընդունել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի փոխանորդին

Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների նախարար Էգեմեն Բաղիշը երեկ ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին:

«Ազատություն» ռադիոկայանը, վկակալոչելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ Աթեշյանը լրագրողներին ասել է, որ վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի ազգային, կրոնական փոքրամասնությունները դրական փոփոխությունների ականատեսը դարձան:

«Մենք կրոնական շատ ազատություններ ստացանք։ Բռնագրավված ունեցվածքը վերադարձվեց: Ես եկել եմ ասելու, որ մեր դպրոցների, մեր աղոթատեղիների համար լայն հնարավորություններ են բացվել, մենք այլևս երկրորդ դասի քաղաքացիներ չենք և չենք լինի ապագայում», – ասել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս