Բաժիններ՝

Լյուդմիլա Յանուկովիչը 43 հազար դոլար արժողությամբ «Breguet» ժամացույց է կրում

Գործարարներն ու քաղաքական գործիչները իրենց կարգավիճակը հաճախ ընդգծում են ձեռքի ժամացույցների միջոցով: Այս աքսեսուրը գործարար ոճի կարեւոր ատրիբուտներից է, որը նախընտրում են նաեւ կանայք:

Luxlux.net-ը  հայտնում է, որ օրինակ Ուկրաինայի առաջին տիկին Լյուդմիլա Յանուկովիչը կրում է  շվեյցարական  «Breguet» բրենդի «Reine de Naples» մոդելի ժամացույց, որի արժեքը  43  հազ. դոլար է: Այդ ժամացույցի կորպուսը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց եւ ձեւավորված  128 ադամանդով:

Սակայն ուկրաինական «էլիտայի» շրջանակներում սա ամենաթանկարժեք ժամացույց չէ. քաղաքական գործիչ Սերգեյ Տիգիպկոյի կինը`Վիկտորյան  նախընտրում է «Rolex»-ի ժամացույց, որի արժեքը մոտ  51 հազար դոլար է:

Պատգամավոր եւ Բորիս Կոլեսնիկովի անձնական բժիշկ Տատյանա Բախտեեւան  նույնպես «Breguet» է նախընտրում,  բայց «Classique Grande Complication»  մոդելի, որի արժեքը մոտ 108 հազար դոլար է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս