12-ամյա երգիչ Կարեն Օհանյանը նոր տեսահոլովակ ունի (տեսանյութ, լուսանկարներ)
12-ամյա երգիչ Կարեն Օհանյանը նոր տեսահոլովակ ունի: Երգչուհի Ջուսի հետ զուգերգ կատարելուց հետո նա ներկայացրել է իր նոր՝ «Love» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
168.am-ի հետ զրույցում Կարենի հայրը՝ Արմեն Օհանյանն ասաց, որ երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Կարենն է, տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհինն է, օպերատորը՝ Ռոբ Խաչատրյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Արմեն Ձամուկաշվիլին:
««Love» երգը Կարենի՝ «Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթի նախընտրական փուլում ներկայացրած երգն է: Տեսահոլովակը նկարահանվել է երկու օրվա ընթացքում: Մինչ այս, անկեղծ ասած, տեսահոլովակի և երգի մասին միայն դրական կարծիքներ ենք լսել»,- հավելեց Արմեն Օհանյանը:
Նշենք, որ այս տարի ևս Կարեն Օհանյանը մասնակցում է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին: Արմեն Օհանյանն ասաց, որ եթե Կարենը նախընտրական փուլն անցնի, ապա շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի հետ զուգերգ կունենա, որի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի: Չանցնելու դեպքում՝ Կարենի երկրպագուները նրանից կրկին անակնկալ կունենան՝ այս անգամ ևս տեսահոլովակի տեսքով: