Նոր խմորումներ ՍԴՀԿ-ում. Ատենապետ է ընտրվել Հակոբ Տիգրանյանը
168.am-ի տեղեկություններով` այսօր ՍԴՀԿ ատենապետ է ընտրվել Հակոբ Տիգրանյանը, ով ծագումով Լիբանանից է, սակայն բնակվում է Կիպրոսում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք` մինչ այսօր ՍԴՀԿ հնարավոր ատենապետի թեկնածուները երկուսն էին` ՍԴՀԿ գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանն ու Սեպուհ Գալփակյանը: Բայց քանի որ այս թեկնածուներից ոչ ոք չի կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, ընտրվել է փոխզիջումային թեկնածուն:
Փոխզիջման իմաստը հետևյալն է. Հակոբ Տիգրանյանը Սեպուհ Գալփակյանի կողմնակիցներից է, ով դառնում է ՍԴՀԿ ատենապետ, իսկ Սեդրակ Աճեմյանն էլ որոշվել է, որ պետք է դառնա ՍԴՀԿ փոխատենապետ:
Չնայած ատենապետի ընտրություններն ավարտվել են, սակայն ՍԴՀԿ-ում խմորումները դեռևս շարունակվում են: Համագումարի պատվիրակները ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով նոր համագումար, քանի որ վարչության նոր կազմի ընտրության ժամանակ, ըստ նրանց` եղել են խոշոր ընտրակեղծիքներ: