Ինչո՞ւ մինչ օրս գրանցում չունի հայկական գամփռը (տեսանյութ)

Մեր հարևան պետությունները ձգտում են հնարավորինս շատ «սեփական բրենդ» գրանցել, օրինակ՝ վրացիները գինին են գրանցում, ադրբեջանցիները՝ Ղարաբաղի ձին, թուրքերը՝ Վանա կատուն ու տարբեր տեսակի շնացեղեր: Հայաստանում վաղուց մարդկանց հավատարիմ ընկերն ու օգնականն են դարձել ամենահին ցեղը համարվող գամփռ շները:

168.am-ի հետ զրույցում գամփռների մեծ սիրահար Արմեն Խեչոյանը ցավով նշեց, որ օտար ափերում, մասնավորապես` ԱՄՆ-ում ստեղծվել է գամփռասերների ակումբ, գրանցվել է «գամփռ» ցեղատեսակը, իսկ Հայաստանում այդ ուղղությամբ ոչ մի բան չի արվել: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել Մտավոր սեփականության գործակալություն՝ այդ հարցը լուծելու և գամփռերին գրանցելու համար:

Ա. Խեչոյանը շուրջ 36 գամփռներ է պահում, որոնցից մեկը՝ Հայկազը, աչքի է ընկնում առանձնահատուկ վեհությամբ:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս