Բաժիններ՝

Daily Mail. «Եվրատեսիլ» -ի ժամանակ Ադրբեջանը փորձել է կաշառել ժյուրիին

Daily Mail-ը գրում է, որ Ադրբեջանն ու եւս չորս երկիր տարբեր անազնիվ մեթոդներ են կիրառել, որպեսզի  «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի ժամանակ իրենց ներկայացուցիչն ավելի շատ ձայներ ստանա:  Ադրբեջանն այնպիսի հսկայական գումարներ է առաջարկել, որը, ըստ պարբերականի, կբավարարեր մի ողջ տարի բարեկեցիկ ապրելու համար:

Եվրոպայում հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ  մի քանի երկրի կողմից ձայներ գնելու վերաբերյալ լուրեր էին սկսվել շրջանառվել:  Շվեդական «Skanska -Dagbladet» պարբերականին այս շաբաթ  մասնակից երկրներից մեկի պատվիրակը  հայտնել էր,  որ այս տարի Ադրբեջանի ներկայացուցիչները իրեն հսկայական գումար են առաջարկել`  ժյուրիի անդամների հետ գործարքի համար:

Նշվում է նաեւ, որ ադրբեջանական պատվիրակության անդամներն անվճար բջջային SIM քարտեր են նվիրել լիտվացի ուսանողներին եւ վճարել` իրենց ներկայացուցչի օգտին քվերակելու համար:

Eurovision Song Contest-ի կազմակերպման պատասխանատու Սիետսե Բեքերը հայտարարել է, որ տվյալ պահին հետաքննություն է կատարվում, սակայն փորձագետները չեն կարծում, որ դա որեւէ արդյունքի կհանգեցնի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս