 
                        Գարեգին Չուգասզյան. Նկարս հուշարձանից կախողն այն տրամաբանությունն ունի, երբ «զաբոռի» վրա գրում են՝«Վալոդ+Սիրուշ=սեր»
 
                                    Մարդկանց տեսակ կա, որը «զաբոռի» վրա գրում է՝ «Վալոդ+Սիրուշ=սեր», և Կարո Եղնուկյանի ու Գարեգին Չուգասզյանի նկարները Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողմից «Փակ շուկայի» ճակատին կախելը հենց այս տրամաբանության շրջանակներում է: Tert.am-ի հետ զրույցում իր և Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի նկարները շուկայի ճակատային մասից կախելն այսպես է մեկնաբանել Գարեգին Չուգասզյանը:
«Այս մարդիկ մեծանալուց հետո իրենց անունները սիրում են, որպես կանոն, թողնել հուշարձանների, եկեղեցիների պատերի վրա: Օրինակ՝ այստեղ եղել է Սերոժը»,-ասաց Նախախորհրդարանի անդամը, ում խոսքով՝ սխալվում է անձը, ով հրահրում է այդ գործողությունները, թե դրանով վիրավորում է իրեն՝ Գարեգին Չուգասզյանին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        