 
                        Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
 
                                    Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վաղարշապատի Խորենացու փողոցի թիվ 8 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջիններս բախվել են ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի երեք ավտոմեքենաների:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        