Կվադրոցիկլի վարորդը Ծաղկաձորում վրաերթի է ենթարկել 3 հոգու
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական մարզի քննիչ Վարդան Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 17:00-ի սահմաններում Արտյոմ Սահակյանը, վարելով 01 ԼԼ 184 համարանիշի կվադրոցիկլը, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր փողոցում դուրս է եկել մայթ, շրջվել և այդ վիճակով վրաերթի ենթարկել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչներ, 22-ամյա Ալիկ Հակոբյանին, 25-ամյա Գրիգոր Հակոբյանին և 30-ամյա Լիլիթ Խաչատրյանին, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Վրաերթի ենթարկվածներ Ա. Հակոբյանը, Գ. Հալոբյանը և Լ. Խաչատրյանը հարազատներ են:
Մանրամասները այստեղ՝