Wikileaks-ի սերվերը eBay-ի աճուրդում վաճառվել է 33 հազար դոլարով
eBay օնլայն աճուրդում 33 հազ. դոլարով վաճառվել է այն սերվերը, որտեղ պահվում էին Wikileaks-ի քաղաքական մերկացումների տվյալները, չորեքշաբթի հաղորդել է «Ռոյթերը»:
Շվեդական հոսթինգ պրովայդեր Bahnhof ընկերության տնօրեն Ջոն Քարլունգը նշել է, որ թեեւ «Dell Poweredge R410»-ի վրա գտնվող տեղեկատվությունը ոչնչացված է, սակայն այն խորհրդանշական մեծ արժեք է ներկայացնում: Նշենք, որ Wikileaks-ն օգտվում էր Bahnhof-ի ծառայություններից: