Նախկին մարզպետը պատմել է Մոսկվայի շուկայում բեռնակիրների «շեֆ» աշխատելու մասին

Օրեր առաջ մամուլը գրել էր, թե Լոռիի նախկին մարզպետ Արամ Քոչարյանը Մոսկվայի Սոկոլնիկիի մեծածախ շուկայում 5 բեռնակիրների «շեֆ» է աշխատում: NEWS.am-ին հաջողվեց Մոսկվայում նրա հետ կապ հաստատել: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:

-Պարոն Քոչարյան, ասում են Մոսկվայի Սոկոլնիկիի մեծածախ շուկայում 5 բեռնակիրների «շեֆն» եքՆստում եք մի փոքրիկ «բուդկայում» եւ ղեկավարում նրանց աշխատանքը:

Ինձ զանգել ասել են, որ նման տեղեկություն է  տարածվել, մտա նայեցի ու անակնկալի եկա: Լավ, սուտը, որ ասվում է, գոնե մի քիչ ճշմարտությանը մոտ պետք է լինի: Այդ ամբողջ գրածի միակ ճշմարտությունը այն է, որ ես Մոսկվայում եմ:

-Շուկա էլ չեք գնացե՞լ եւ պատահաբար ծանոթի հանդիպել:

Ամոթ էլ է, ես ինչ կապ ունեմ շուկայի հետ: Բա ինձ վայե՞լ բան է շուկայում լինել կամ աշխատել: Նորմալ մարդու մտքով ո՞նց կարող է նման բան անցնել կամ նրա երեւակայության մեջ տեղավորվել:

-Լավ, բա ինչո՞վ եք  զբաղվում Մոսկվայում:

Մոսկվայում գործող «Տաշիր» ընկերության կազմի մեջ կա «Սիթի մենեջմենթ» ընկերություն եւ ես դրա հիմնադիրն եմ: Այդ ընկերությունը զբաղվում է  Մոսկվայում Տաշիր ընկերության բնակֆոնդի կառավարման խնդիրներով: Այդ ընկերությունն ունի բարձր կարգի 4 մեծ շենքեր: Մի շենքը 650 բնակարան ունի եւ այդ իմ ասած  ընկերությունը զբաղվում է  տվյալ շենքերի կառավարմամբ: Ազգային խնդիրներում էլ եմ ինչ-որ չափով մասնակից լինում: Օրինակ,  Մոսկվայում  «Սեւ Գրքի» ռուսերեն տարբերակի շնորհանդեսն էր, որը իր մեջ ցեղասպանության մասին լուրջ նյութեր էր պարունակում:

Օտար ազգերի ներկայացուցիչները` քաղաքական գործիչներ, մտավորականներ եւ առհասարակ հայտնիները իրենց կարծիքն են հայտնում ցեղասպանության եւ թուրքերի մասին: Ինքս էլ որոշ չափով նպաստեցի, որ այդ շնորհանդեսը կայանա եւ որոշ երեւելի հայեր մասնակից լինեն: Փորձում ենք նաեւ վերահրատարակել եւ տպաքանակը ավելացնենք, որ Ռուսաստանի մտավորականություն ու քաղաքական գործիչները եւս ծանոթանան դրան:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր այն պաշտոնյաներին, որոնք վախենում են կորցնել պաշտոնը եւ ամուր կառչել են դրանից:

Պետք է մտածեն, որ ամեն ինչ ժամանակավոր է: Ոչ մեկի ճակատին գրված չի, որ ինքը պետք է այդտեղ լինի երկար ժամանակ: Ցանկացած պահի, ցանկացած մարդու կարող են փոխարինել մեկ ուրիշով: Դրանից պետք չէ ողբերգություն սարքել: Ընդհակառակը կյանքը շարունակվում է: Միգուցե շատ ավելի հետաքրքիր բաներ կան, քան այն, ինչով մինչեւ այդ զբաղվում էինք:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս