Բաժիններ՝

«Բենթլիով» մահացու վրաերթ կատարած անչափահասը չի ազատազրկվի

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Կարեն Վարդանյանի գործի դատավարությունը: Այս մասին հաղորդում է «Առաջին լրատվականը»:

16-ամյա Կարեն Վարդանյանը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, 2013 թվականի մարտի 3-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում հորը՝ Արամ Վարդանյանին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով ընթացել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Անչափահասը թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, իրեն զրկել է վրաերթը կանխելու հնարավորությունից և մեքենայի առջևի ձախ մասով վրաերթի է ենթարկել բաժանարար հոծ գծերի վրա կանգնած Ավետիս Արզումանյանին՝ անզգուշությամբ վերջինիս մահ պատճառելով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Կարեն Վարդանյանը դեպքից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանություն, նա ուսանող է, նախկինում դատված չի եղել, տուժողը փողոցը հատել է ոչ հետիոտնային անցումով՝ հարբած վիճակում, ամբաստանյալ անչափահասի ընտանիքը հատուցել է տուժողի իրավահաջորդին պատճառված նյութական վնասը, վերջինս ամբաստանյալի նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացրել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30