Բաժիններ՝

Պայթյուն և հրդեհ Սարի-Թաղում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սարի-Թաղի 9-րդ շարքի թիվ 102 տանը պայթյուն է եղել և հրդեհ է:

Նույն օրը, ժամը 02.20-ին, բաժին է ներկայացել 1944 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն և հայտնել, որ իր տունը հրկիզել է:

Պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, նշված տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շուրջ եղբայրների միջև առկա տարաձայնության պատճառով Ռաֆիկ Գ.-ն հրկիզել է տունը, ինչի հետևանքով տունը և ներսում եղած գույքն այրվել են մասամբ:

Հրդեհը մարվել է ՀՀ ԱԻՆ թիվ 3 ՀՓՋ 1 մարտական հաշվարկի ուժերով:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30