Բաժիններ՝

Վթար` Դրմբոն-Ստեփանակերտ ճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ԼՂՀ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 44-րդ կմ-ում՝ Խաչեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, հաղորդում են ԱԻ նախարարությունից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 23 ԼՕ 920 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդ` 1961թ. ծնված Գ.  Հ.-ն (Երևանի բնակիչ) և ուղևոր` 1994 թ. ծնված Ա. Հ.-ն (ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող), ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Ստեփանակերտ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ Գ. Հ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Ըստ բժիշկների՝ Ա. Հ.-ի առողջական վիճակը միջին ծանրության է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30