Բաժիններ՝

Ստեփանակերտում բացվել է Ամերիաբանկի մասնաճյուղը

Սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում բացվել է  Ամերիաբանկի «Ստեփանակերտ» մասնաճյուղի նոր մասնաշենքը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարեւորել է բանկային համակարգի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ դրան մեծապես նպաստում է առաջատար բանկերի մուտքը հանրապետություն: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Ռուբեն Վարդանյանին այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30