Սիրիացի գրոհայինները Դամասկոսի մոտ քրիստոնեական գյուղ են գրավել
Agence France-Presse-ի փոխանցմամբ` սիրիացի ապստամբները գրավել են Դամասկոսի մոտակաքում գտնվող, առավելապես քրիստոնյաներով բնակեցված Մաալուլա բնակավայրը: «Գրոհայինները գրավել են ողջ բնակավայրը, կառավարական զորքերը լքել են քաղաքը»,-պատմել է բնակիչներից մեկը:
Սկզբում կառավարական ուժերին հաջողվել է ետ մղել գրոհայիններին, սակայն նրանց ջոկատները համալրվել են եւ մտել քաղաք: Փողոցային մարտերի ժամանակ զոհվել է 17 գրոհային եւ մի քանի տասնյակ զինվոր:
Նշվում է, որ առայժմ հայտնի չէ, տուժել են արդյոք Մաալուլայի քրիստենեական եկեղեցիներն ու տաճարները: Մաալուլան համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը: